Նամակագրության ժամանակ
Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Նորին Սուրբ Օծություն
Տեր-Տեր Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց։
Նամակում դիմել՝ Վեհափա՛ռ Տեր․․․։
Պատրիարքին
Նորին Ամենապատվություն Տ․ (անուն,արքեպիսկոպոս, ազգանուն)
Պատրիարք Հայոց Երուսաղեմի։
Նորին Ամենապատվություն Տ․ (անուն, արքեպիսկոպոս, ազգանուն)
Պատրիարք Հայոց Կ․ Պոլսի։
Նամակում դիմել՝ Ամենապատիվ Պատրիա՛րք Հայր․․․։
Եպիսկոպոսին
Գերաշնորհ Տ․ (անուն,արքեպիսկոպոս/եպիսկոպոս ազգանուն),
Առաջնորդ (թեմի անունը)։
Նամակում դիմել՝ Գերաշնորհ Սրբազա՛ն Հայր․․․։
Վարդապետին/աբեղային
Հոգեշնորհ Տ․ (անուն) Վարդապետ/Աբեղա (ազգանուն)։
Նամակում դիմել՝ Հոգեշնորհ Հա՛յր Սուրբ․․․։
Քահանային
Արժանապատիվ Տ․ (անուն) Քահանա (ազգանուն)։
Նամակում դիմել՝ Արժանապատիվ Տե՛ր Հայր․․․։
Նամակների ավարտին
Եթե ուղղված է Վեհափառ Հայրապետին՝
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն՝ /դիմողի անունը/։
Եթե ուղղված է Պատրիարքին՝
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Ամենապատուութեան Սուրբ Աջոյն՝ /դիմողի անունը/։
Եթե ուղղված է Եպիսկոպոսին կամ արքեպիսկոպոսին՝
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն՝ /դիմողի անունը/։
Բանավոր դիմելաձև՝
Աստված օգնական Վեհափառ Տեր կամ Սրբազան Հայր կամ Հայր Սուրբ։
Քահանային՝ Օրհնեցեք, Տեր Հայր։